Լրահոս

17.03.2012 10:49


Ուկրայինայում հղի կանանց տուգանելո՞ւ են ծխելու համար

Ուկրայինայում հղի կանանց տուգանելո՞ւ են ծխելու համար

Գերագույն Ռադայի «ԲՅՈՒՏ-Բատկիվշինա» (Յուլիյա Տիմոշենկոյի) խմբակցության պատգամավորները առաջարկել են ծխելու և ալկոհոլ օգտագործելու համար հղի կանանց վարչական պատասխանատվության ենթարկել։

Եթե այդ օրինագիծն ընդունվի, ապա ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց նկատված հղի կանայք կտուգանվեն մոտավորապես 10 դոլարով։ Կրկնվող խախտման պարագայում տուգանքը կկազմի 20 դոլար։

Այդ օրինագիծը, միաժամանակ, տուգանք է նախատեսելու ալկոհոլի օգտագործման համար անչափահասներին։ Այդ տուգանքը վճարելու են ծնողները։

Մի քանի օր առաջ Գերագույն Ռադան փոփոխություններ է մտցրել, որոնք արգելում են ծխել ռեստորաններում, մշակութային կենտրոններում և մարզադաշտերում։

Այս խորագրի վերջին նյութերը