Եթե Իսրայելը որոշի գրոհել Իրանը, ապա չի՞ ստանա Մեծ Բրիտանիայի աջակցությունը
Ինչպես հաղորդում է «Iran.ru»–ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Իսրայելը որոշի գրոհել Իրանը, ապա չի ստանա Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
Նրա խոսքերով՝ բրիտանական կառավարությունն Իսրայելին պարզաբանել է իր դիրքորոշումն այդ հարցում։
–Մենք Իսրայելի իրական ընկերներն ենք, սակայն այս պահին դեմ ենք Իրանի վրա հնարավոր հարվածին, քանի որ համոզված ենք, որ պատժամիջոցների առումով ամեն հնարավորը չի արվել,– ավելացրել է Քեմերոնը։