Լրահոս

16.03.2012 15:20


Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչին «Միլանը» խաղալու է «Բարսելոնայի» հետ

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչին «Միլանը» խաղալու է «Բարսելոնայի» հետ

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքներով՝ ֆուտբոլի իտալական ակումբ «Միլանը» խաղալու է իսպանական «Բարսելոնայի» հետ։

Վիճակահանությունը կայացել է ուրբաթ շվեյցարական Նյոն քաղաքում։

Մադրիդյան «Ռեալը» խաղալու է Կիպրոսի «ԱՊՕԵԼ» ակումբի հետ, իսկ պորտուգալական «Բենֆիկան»՝ լոնդոնյան «Չելսիի»։ Ինչ վերաբերում է ֆրանսիական «Մարսելին», ապա նա խաղալու է գերմանական «Բավարիայի» հետ։

Առաջին խաղերը կկայանան մարտի 27–ին և 28–ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 3–ին և 4–ին։

Այս խորագրի վերջին նյութերը