Ո՞րն է լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակի տարբերությունը
ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր խոսել է ԲՀԿ–ի նախընտրական համամասնական ցուցակի մասին։ Թեև Ուրիխանյանը չի բացահայտել ցուցակում ներգրավված մարդկանց անունները, այնուամենայնիվ տվել է որոշակի պարզաբանումներ.
– Համամասնական ցուցակը հավուր պատշաճի կներկայացվի հանրությանը, կհրապարակվի համագումարից հետո՝ օրենքով և տրամաբանությամբ սահմանված ժամկետների ընթացքում։ Համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հարգարժան և հեղինակավոր մարդկանց, ոքեր որ ունեն համապատասխան մեծ փորձ, մարդիկ, ովքեր ոչ թե կարգավիճակ փոխելու խնդիր են ունենալու, այլ որոնք որ համապատասխանելու են իրենց կենսագրականով, արած–չարածով ու նաև ծրագրային մասնակցությունով, իրենց պատկերացումներով ապագա գործունեությանը։
Տիգրան Ուրիխանյանը նաև ընդգծել է, որ հենց այդ է ԲՀԿ նախընտրական ցուցակի տարբերությունը բոլոր այլ կուսակցությունների ցուցակներից.
– Տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող մարդիկ, որոնք ունակ կլինեն իրականացնել համապատասխան գործառույթներ՝ սա է ԲՀԿ–ի նախընտրական ցուցակի տարբերությունը այլ կուսակցությունների և կուսակցական դաշինքների ցուցակներից։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԲՀԿ ցուցակում հնարավո՞ր է՝ հայտնվեն գործարարներ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.
– Կուսակցության համամասնական նախընտրական ցուցակում չեն լինելու մարդիկ, որոնք կզբաղվեն այլ գործունեությամբ, բացի նրանից, որը պահանջվում է օրենքով. դա վերաբերում է նաև գործարարությանը՝ կարող են լինել սեփականատերեր տարբեր տնտեսվարող կազմակերպությունների, բայց նրանք չեն կարողանալու, չեն զբաղվելու և իրավունք էլ չունեն զբաղվելու այլ գործունեությամբ, քան օրենքով նախատեսվածը։
Խոսելով ԲՀԿ–ի կադրային քաղաքականության, կուսակցական աշխատանքում երիտասարդների ու կանանց ներգրավվածության և ապագա ցուցակում նրանց տեղի մասին՝ Ուրիխանյանը նշել է, որ կանանց թիվը բնական կերպով ավելի է, քան օրենքով պահանջվողը։ Շարունակելով իր խոսքը՝ Տիգրան Ուրիխանյանը նաև հայտարարել է.
–Կադրային առումով, կարծում եմ, ԲՀԿ–ն այսօր այլընտրանք չունի՝ հստակ, հենց այս բառերով։ Բարգավաճ Հայաստանում այսօր կուտակված են այնպիսի ռեսուրս, այնպիսի ինտելեկտուալ ու կազմակերպչական պոտենցիալ ունեցող մարդիկ՝ թե՛ որպես շարքային կուսակցականներ, թե՛ որպես ակտիվիստներ, թե՛ որպես մշտապես գործող ղեկավար մարմին, որոնք որ առանց որևէ խտրականության կընդգրկվեն նախընտրական ցուցակում։

7or.am