Քաղաքական

16.03.2012 13:01


Կոալիցիան «Ազատ դեմոկրատների» համագումարին չի հրավիրվել, բայց Վարդան Օսկանյանը ներկա է եղել

Կոալիցիան «Ազատ դեմոկրատների» համագումարին չի հրավիրվել, բայց Վարդան Օսկանյանը ներկա է եղել

Այսօր մեկնարկել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որը մյուս կուսակցությունների համագումարից տարբերվել է նրանով, որ մինչև դրա սկսվելը նախասրահում հյուրասիրություն է տեղի ունեցել դասական քառյակի կենդանի երաժշտության հնչյունների ներքո։

«Ազատ դեմոկրատների» համագումարին ներկա են եղել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ–ից՝ Արմեն Ռուստամյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քրիտոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ, թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում թեկնածություն առաջադրած Գարեգին Նուշիկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և այլք։ Կոալիցիոն կուսակցությունները «Ազատ դեմոկրատների» համագումարին չեն հրավիրվել։ Ներկա է եղել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում, «Ազատ դեմկորատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախար Ալեքսանդր Ազումանյանի խոսքերով, հրավիրել են որպես անհատի և իրենց ընկերոջ։ Անհատական հրավեր ունեին ու համագումարին ներկա էին նաև «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը և «Դիալոգ» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը