Ռուբեն Թորոսյան. «Ընտրական գործընթացները մեր երկրում սկսվել են փետրվարի 24-ից»
ԵՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար
Պարոն Ա. Սորոկինին
Պատճենը՝ Հայաստանում ԵՄ Պատվիրակությանը
Հարգելի Պարոն Սորոկին,
Եվրամիության, Հայաստանում 2012 և 2013 թթ. Ժողովրդավարական ընտրությունների անցկացմանն աջակցության շրջանակներում, երեկվա կնքված պայմանագիրը Ձեր գլխավորած գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի միջև այն աստիճանի ժամանակավրեպ է, որ ստեղծված պայմաններում, փաստորեն օրինականացնում եք այն ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել /ունենալու/ մինչև ԸՕ-ով սահմանված «նախընտրական քարոզչությունը», որն անվանել եք, ԸՕ-ի հասկանալի կամ անհասկանալի պատճառներով, «նախընտրական շրջան» եզրույթով /pre-election campaign/:
Տեղեկացնում եմ, որ ընտրական գործընթացները /ընտրությունները/ մեր երկրում սկսվել են ս.թ.-ի փետրվարի 24-ից, այսինքն մոտ մեկ ամիս առաջ, որի ընթացքում, արդեն իշխող կուսակցությունը /ՀՀԿ/ կարողացել է իրականացնել զանգվածային ընտրախախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: Մասնավորապես, ՀՀԿ-ական Վարչապետի կողմից, ՀՀ օրենդրության պահանջների կոպիտ խախտումներով, պետական ահռելի միջոցներ են օգտագործվել հօգուտ ՀՀԿ քարոզչության:
Այսինքն, Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով սահմանված այդ քարոզչության օրինականությունը նույնպես պետք է դառնար հիշյալ պայմանագրի առարկան, որն անտեսվում է Ձեր կողմից:
Համաձայն ենք, որ ՌԴ վերջին ընտրություններում նույնն է տեղի ունեցել, որի առնչությամբ, ի դեպ, ԵԱՀԿ դիտորդներն իրենց բացասական կարծիքն են տվել, սակայն դա ինչ կապ ունի ՀՀ ընտրությունների հետ:
Ստեղծված, պայմաններում առաջարկում ենք՝
1. բարեխղճորեն կատարել ԵԱՀԿ առաքելությունը Հայաստանում և այդ շրջանակներում, ուշադրության արժանացնել մինչ այսօր կատարված ընտրախախտումների հետևանքների վերացման խնդիրներին,
2. հիշյալ Պայմանագրի շրջանակներում ուսուցում կազմակերպել ԿԸՀ ձևավորող սուբյեկտների՝ ՄԻՊ-ի, ՎԴ և Փաստաբանների պալատի նախագահների հետ, առ այն, որ նրանք պատասխանատու են ԿԸՀ գործունեության համար:
Ակնկալում ենք նաև, որ Ձեր կողմից կլսենք համապատասխան արձագանք:

Խորին հարգանքով՝ ՀՊԱԿ նախագահ Ռ.Թորոսյան