ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 16-ի ժամը 08։30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: