Լրահոս

15.03.2012 17:14


Ռուսաստանում կհայտնվի ՆԱՏՕ–ի տրանզիտային կայան

Ռուսաստանում կհայտնվի ՆԱՏՕ–ի տրանզիտային կայան

Ուլյանովսկում հնարավոր է՝ ստեղծվի ՆԱՏՕ–ի տրանզիտային կենտրոն, որով կանցնեն ոչ միայն ապրանքներ և տեխնիկա, այլ նաև ալյանսի զինծառայողներ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում ասել է, որ նման կետ է պարունակում համաձայնագրի նախագիծը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդումայի պաշտպանության կոմիտե է ներկայացվել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի համապատասխան նամակը, որով և առաջարկվում է նման կայան ստեղծել Ուլյանովսկում։

ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանի շահերից է բխում տրանզիտային կայանի ստեղծումը։ Լավրովը նաև ընդգծել է, որ խոսքը ՆԱՏՕ–ի ռազմաբազայի ստեղծման մասին չէ. տրանզիտային կայանում չի լինելու ՆԱՏՕ–ի սպասարկող անձնակազմ, զինծառայողներն էլ երկար չեն մնա կայանում։

Այս խորագրի վերջին նյութերը