Լրահոս

15.03.2012 16:23


Հռոմի պապն իր անձնական օծանելիքն է պատվիրել

Հռոմի պապն իր անձնական օծանելիքն է պատվիրել

Իտալացի հանրահայտ օծանելիք պատրաստող Սիլվանա Կազոլին նոր բուրմունք է ստեղծել հատուկ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ի համար։ Կազոլիի խոսքերով՝ նա համաձայնագիր է կնքել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ, ըստ որի՝ նա չի կարող բացահայտել օծանելիքի բաղադրիչների ամբողջական ցանկը։ Բայց պարֆյումերը նշել է, որ օծանելիքում զգացվում է լորենու, աղավնիճի (վերբենա) և այլ բույսերի բուրմունք, որն էլ արտացոլում է Բենեդիկտոս XVI–ի սերը բնության նկատմամբ։ Կազոլին հավաստիացրել է, որ պատրաստել է այդ օծանելիքը միայն Հռոմի պապի համար. ազատ վաճառքում դրանք չեն հայտնվի։

Սիլվանա Կազոլին հայտնի է նրանով, որ անհատական օծանելիք է պատրաստել համաշխարհային աստղերի՝ Մադոննայի, Սթինգի և Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի համար։

Այս խորագրի վերջին նյութերը