Լրահոս

15.03.2012 16:10


ԵԿՄ անդամը ճիշտ չի համարում Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը

ԵԿՄ անդամը ճիշտ չի համարում Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը

Այսօրվա ասուլիսում խոսելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին, որ ԵԿՄ–ն սատարելու է երկրի նախագահին, այդ միության անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել է.

–Ես ճիշտ չեմ համարում, որ միությունը պետք է հայտարարեր կոնկրետ թեկնածուի պաշտպանելու մասին՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: ԵԿՄ–ի առաքելությունը պիտի լիներ քաղաքական չեզոքության պահպանումը: Բայց միայն այն պատճառով, որ միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին, ես չեմ պատրաստվում դուրս գալ միության շարքերից: Համենայնդեպս, որևէ ճնշում միության նախագահից չկա իր անդամների վրա: Կարծում եմ՝ սխալ մարտավարություն է որդեգրել «Երկրապահ կամավորների միության» ղեկավարությունը, քանի որ Երկրապահը շատ ավելի մեծ հասկացություն է, քան որևէ ընտրություն կամ որևէ թեկնածու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը