ԵԿՄ անդամը ճիշտ չի համարում Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը
Այսօրվա ասուլիսում խոսելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին, որ ԵԿՄ–ն սատարելու է երկրի նախագահին, այդ միության անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել է.
–Ես ճիշտ չեմ համարում, որ միությունը պետք է հայտարարեր կոնկրետ թեկնածուի պաշտպանելու մասին՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը:ԵԿՄ–ի առաքելությունը պիտի լիներ քաղաքական չեզոքության պահպանումը: Բայց միայն այն պատճառով, որ միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին, ես չեմ պատրաստվում դուրս գալ միության շարքերից:Համենայնդեպս, որևէ ճնշում միության նախագահից չկա իր անդամների վրա: Կարծում եմ՝ սխալ մարտավարություն է որդեգրել «Երկրապահ կամավորների միության» ղեկավարությունը, քանի որ Երկրապահը շատ ավելի մեծ հասկացություն է, քան որևէ ընտրություն կամ որևէ թեկնածու:
ԵԿՄ անդամը ճիշտ չի համարում Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը
Այսօրվա ասուլիսում խոսելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին, որ ԵԿՄ–ն սատարելու է երկրի նախագահին, այդ միության անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել է.
–Ես ճիշտ չեմ համարում, որ միությունը պետք է հայտարարեր կոնկրետ թեկնածուի պաշտպանելու մասին՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: ԵԿՄ–ի առաքելությունը պիտի լիներ քաղաքական չեզոքության պահպանումը: Բայց միայն այն պատճառով, որ միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին, ես չեմ պատրաստվում դուրս գալ միության շարքերից: Համենայնդեպս, որևէ ճնշում միության նախագահից չկա իր անդամների վրա: Կարծում եմ՝ սխալ մարտավարություն է որդեգրել «Երկրապահ կամավորների միության» ղեկավարությունը, քանի որ Երկրապահը շատ ավելի մեծ հասկացություն է, քան որևէ ընտրություն կամ որևէ թեկնածու:
7or.am