Լրահոս

15.03.2012 15:19


Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տալիս

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տալիս

Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը որոշել է հրաժարական տալ։ Այդ մասին պաշտոնյան անձամբ է հայտարարել «Ալֆա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Վենիզելոսը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ. նա Համահունական սոցիալիստական շարժման նախագահի միակ թեքնածուն է։ Կուսակցության ղեկավարի ընտրությունները կկայանան մարտի 18–ին, սակայն, ինչպես հաղորդում է հունական ԶԼՄ–ն, այդ ընտրությունները ձևական բնույթ կկրեն։ Սոցիալիստները կարծում են, որ նման որոշումը կօգնի իրենց հաղթել գալիք խորհրդարանական ընտրություններում, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նրանք զգալի զիջում են պահպանողական ընդդիմությանը։

Այս խորագրի վերջին նյութերը