Լրահոս

15.03.2012 13:24


Արամ Հարությունյան. «Մեր միակ սխալ կանխատեսումն այն էր, որ Սերժ Սարգսյանը չզոհաբերեց վարչապետին»

Արամ Հարությունյան. «Մեր միակ սխալ կանխատեսումն այն էր, որ Սերժ Սարգսյանը չզոհաբերեց վարչապետին»

Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է.

–Մեր կանխատեսությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, հայ–թուրքական գործընթացի հետ, իշխանություն–ընդդիմություն երկխոսության հետ, ինչպես նաև արտահերթ ընտրությունների հետ կապված (մենք ասում էինք ՀԱԿ–ին, որ դրանք, միևնույն է, տեղի չեն ունենա), իրականացան։

Արամ Հարությունյանը նշել է, որ միակ սխալ կանխատեսումն այն էր, որ իրենք համոզված էին, թե Սերժ Սարգսյանը կզոհաբերի, «շախմատի լեզվով ասած, ամենաուժեղ ֆիգուրային՝ թագուհուն» (վարչապետին).

–Անկեղծ ասած՝ ես ավելի լավ կարծիքի էի նախագահի շախմատային ունակությունների մասին, որովհետև, իմ կարծիքով, այս վարչապետով ՀՀԿ–ն ընտրությունների չպիտի գնար։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը