ՀՌԱՀ–ը նույնպես լուսաբանման մշտադիտարկում կանցկացնի
Այսօր Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ներկայացրել է Հայաստանի հեռարձակողների դիտարկման արդյունքները։ Նավասարդյանը ընգծել է քաղաքական ուժերի գործունեության լուսաբանման անհավասար պայմանները։
–Լուսաբանվում են հիմնականում 5 խորհրդարանական կուսակցությունները և ՀԱԿ–ը,–ասել է Նավասարդյանը։
Բորիս Նավասարդյանը նաև նկատել է, որ ի տարբերություն նախորդների՝ այս ընտրությունների ընթացքում լուսաբանման մշտադիտարկում կանի նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Նավասարդյանի խոսքով՝ դա դրական երևույթ է, քանզի նախկինում ՀՌԱՀ–ը նման դիտարկում չէր անցկացնում և հրաժարվում էր նաև հասարակական կազմակերպությունների ստացած տվյալների հիման վրա միջոցներ ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

7or.am