Հեռուստահեռարձակողները կուսակցությունների համար հավասար պայմաններ չեն ապահովում
Այսօր Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ներկայացրել է Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ–ներում լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունը։ Մշտադիտարկումը պարզ է դարձել, որ ԶԼՄ–ների վրա ազդեցություն ունեցող քաղաքական ուժերը առավելություն ունեն իրենց մրցակիցների հանդեպ։ Այսպես, ՀՀԿ–ին առնչվող նյութերը գերակայում են դիտարկված 8 հեռարձակողներից 6–ում, ԲՀԿ–ն՝ մեկում, ՀՅԴ–ն՝ մեկում։ Ընդ որում, լուսաբանման ընթացքում գնահատականներ պարունակող նյութերը կազմում են միջինում 10 տոկոս, իսկ առավելագույնը՝ 28 տոկոս («Շանթ» հեռուստաընկերություն)։
Բորիս Նավասարդյանը նշել է նաև, որ եթերում առկա է թաքնված քաղաքական գովազդ.
–Եթե նույն նյութը, չնչին տարբերությամբ, կամ նույնիսկ առանց տարբերության, հայտնվում է տարբեր հեռուստաալիքների եթերում, ապա դա ինչի՞ մասին է խոսում։