Լրահոս

14.03.2012 12:54


Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը նորից հետաձգվեց

Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը նորից հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում, այսօր  կրկին հետաձգվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը։

Ամբաստանյալներից Արմեն Պողոսյանը նիստի մեկնարկին հանդես եկավ միջնորդությամբ՝ հայտարարելով, որ կրկին ցանկանում է փոխել իր պաշտպանին: Այս անգամ նա հետ պահանջեց իր պաշտպան Արայիկ Ալվանդյանին, որից հրաժարվել էր նախորդ դատական նիստում։

Նիստին ներկա Արայիկ Ալվանդյանը նշեց, որ իրեն անհրաժեշտ է մեկ աշխատանքային օր գործի նյութերին որոշակիորեն ծանոթանալու համար, քանի որ նախկինում ևս իրեն ծանոթ է եղել այս գործը:

Դատավոր Արշակ Վարդանյանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել մինչև մարտի 15-ը, ժամը 15:30-ը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): 

Այս խորագրի վերջին նյութերը