Լրահոս

12.03.2012 17:25


Եվրոպական դեսպանների վերադարձը Թեհրան վկայո՞ւմ է ԱՄՆ–ի և Իսրայելի քաղաքականության ձախողման մասին

Եվրոպական դեսպանների վերադարձը Թեհրան վկայո՞ւմ է ԱՄՆ–ի և Իսրայելի քաղաքականության ձախողման մասին

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հաձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն կիրակի «Ֆարս»–ին տված հարցազրույցում նշել է, որ եվրոպական դեսպանների վերադարձը Թեհրան վկայում է Իրանը մեկուսացնելու՝ ԱՄՆ–ի և Իսրայելի քաղաքականության ձախողման մասին։

Ջահանգիրզադեն նշել է, որ դա նաև վկայում է Իրանի ազդեցիկ դերի մասին տարածաշրջանում և աշխարհում։

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրների դեսպաններ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին որոշում էին կայացրել հեռանալ Իրանից, ինչը պայմանավորված էր իրանցի ուսանողների մուտք գործելով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։

Այս խորագրի վերջին նյութերը