Սիրիայի Հոմս քաղաքում 47 կանանց և երեխաների դիեր են հայտնաբերվել։ Տեղի իրավապաշտպանների խոսքով՝ քաղաքի բնակիչները սպանվել են նախօրեին տեղի ունեցած կոտորածի ընթացքում։ Ինչպես հայտնում է «Սքայնյուզ»–ը՝ զոհվածների թվում են 21 կին և 26 երեխա, որոնցից շատերը դանակի մահացու հարվածներ են ստացել։
Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունն արդեն իսկ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել՝ մեկը մյուսին մեղադրելով տեղի ունեցած ողբերգության համար։
Սիրիական Հոմսում 47 կին ու երեխա է սպանվել