Ուսանողներն ու բուժանձնակազմը պահանջում են դադարեցնել շինարարությունը այգում
Բժշկական համալսարանի ուսանողները և թիվ 2 պոլիկլինիկայի անձնակազմը նախաձեռնել են ստորագրահավաք՝ ընդդեմ Մաշտոցի պուրակում առևտրի կենտրոնի շինարարությանը: Բժիշկների և ուսանողների ստորագրությունները մոտենում են 1000-ի: Նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը Աբովյան փողոցից գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատված է տեղափոխել երկաթբետոն խանութներ՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը, Երևանի գլխավոր հատակագիծը և Կենտրոնի գոտևորման նախագիծը: Կրկին մասնավոր շահը վեր է դասվում երևանցիների հանրային շահից: Մենք՝ ներքո ստորադլյալներս պահանջում ենք քաղաքապետարանից անհապաղ դադարեցնել այգում շինարարությունը և ապամոնտաժել նշյալ ապօրինի կառույցները»։
Հայտարարության ներքո ստորագրել են ուսանողներ, բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ, նաև թոշակառուներ: