Լրահոս

12.03.2012 11:35


Խաչատուր Քոքոբելյան. «Ընդդիմությունը մեկ խնդիր ունի՝ միասնական ուժերով պահպանել իր ձայները»

Խաչատուր Քոքոբելյան. «Ընդդիմությունը մեկ խնդիր ունի՝ միասնական ուժերով պահպանել իր ձայները»

«Ազատ դեմոկրատական կուսակցության» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանի քաղաքագետների միության կազմակերպած քննարկման ժամանակ հույս է հայտնել, որ իշխանությունը շահագրգիռ է ընտրություններն ազատ և արդար անցկացնելու հարցում։

–ԱԺ ընտրություններով «ստարտ է տրվում» մի նոր ժամանակաշրջանի, որը կավարտվի նախագահական ընտրություններով, և ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ–ն պետք է ավելի շահագրգիռ լինի լավ ընտություններ անցկացնելու հարցում, ինչը չի նշանակում, որ հենց էդպես էլ պետք է անեն։ Նրանք ծանրութեթև պետք է անեն ընտրակեղծիքի մեքենան կիրառելուց առաջ,–ասել է Քոքոբելյանը։

Նա համոզված է, որ ընտրությունների ամբողջ վերահսկողությունն ընկած է քաղաքական ուժերի վրա, բայց, դժբախտաբար, քվեարկության պահին հավուր պատշաճի վերահսկողություն չեն իրականացնում մի շարք պատճառներով։

–Ընդդիմությունը մեկ խնդիր ունի՝ միասնական ուժերով պահպանել իր ձայները,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը