Վարդան Ղուկասյանը ռեստորանի և սպեցնազի հետ կապ չո՞ւնի
Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրու կենտրոնական հրապարակի մոտ քաղաքապետ ՎարդանՂուկասյանն «Ալեքսանդրապոլ» շքեղ հյուրանոցային համալիրն է կառուցել, ինչը բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց։
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ, սակայն, Գյումրու քաղաքապետը պնդել է, որ ինքն այդ հյուրանոցի հետ կապ չունի, այլ դա իր եղբայրենին է պատկանում։
Վարդան Ղուկասյանը պնդել է նաև, որ գյումրեցին իրեն սիրում է, քանի որ 13 տարի առանց կաշառքի և կեղծիքի ընտրվել է, իսկ նախորդ ընտրություններում սպեցնազի շնորհիվ հաղթանակ տանելու մասին խոսակցություններն անհիմն է համարել։
–Ես սպեցնազերից շատ հեռու եմ։ Զգում եմ, որ հաղթանակը պետք է տանի ՀՀԿ–ն՝ մեր ապրած կյանքով՝ ի հաշիվ Գյումրու քաղաքապետի և իր կատարած աշխատանքերի, ՀՀԿ–ի և հանուն ՀՀԿ–ի ռեյտինգի,–հայտարարել է Վ. Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանը ռեստորանի և սպեցնազի հետ կապ չո՞ւնի
Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրու կենտրոնական հրապարակի մոտ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «Ալեքսանդրապոլ» շքեղ հյուրանոցային համալիրն է կառուցել, ինչը բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց։

7or.am