Լրահոս

10.03.2012 13:56


Սամվել Ալեքսանյանը 1 մլն. դրամ չունի, որ մեկին տար իր դեմ առաջադրվելու համար

Սամվել Ալեքսանյանը 1 մլն. դրամ չունի, որ մեկին տար իր դեմ առաջադրվելու համար

ՀՀԿ 13–ր համագուդմարին ներկա է եղել նաև ԱԺ անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիքի է, որ իր դեմ հնարավոր է թեկնածություն առաջադրի նաև լրագրող Գոհար Վեզիրյանը։

Շատ լավ որոշում է կայացրել, ես 1 մլն. դրամ չունեմ որևէ մեկի տեղը տալու, որ առաջադրվի։ Օրենքը այնպիսին է, որ եթե այլ մարդ չլինի, ընտրություն չի լինի՝ ստիպված ես մլն. դրամ մեկին պետք է տայի, որ գար, դեմս դներ։

Թե ինչն է Ալեքսանյանին դրդում կրկին ԱԺ պատգամավոր դառնալ, օրինակ քանի՞ օրենք է գրել, նա պատասխանել է.

Երկուշաբթի եկե՛ք, կասեմ, այնքան նախաձեռնություն եմ արել, որ չեմ հիշում։

«7օր»–ը նրանից հետարքրքվել է՝ չլինելով ՀՀԿ անդամ՝ ինչ՞ է անում այդ կուսակցության համագումարում.

Հանրապետական չեմ, բայց հարում եմ այս կուսակցությանը, հրավիրատոմս էլ ունեմ։

Սամվել Ալեքսանյանը նաև չի բացառել ՀՀԿ–ին անդամակցելու հնարավորությունը՝ ընդգծելով.

–Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Եթե կարիք լինի կանդամակցեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը