Լրահոս

10.03.2012 16:38


Վազգեն Խաչիկյան. «Մենք քաղաքական բոմժ չենք»

Վազգեն Խաչիկյան. «Մենք քաղաքական բոմժ չենք»

 «7օր»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը  ասել է, որ չի պատրաստվում առաջադրվել գալիք խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Խաչիկյանը նշել է, որ մնալու է Հանրապետական կուսակցության անդամ. «Այս կուսակցությունը իմ տունն է: Մենք քաղաքական բոմժ չենք, քաղաքական կուսակցություն չենք փոխելու: Սա միակ կուսակցությունն է, որին անդամակցել եմ, և միակն էլ լինելու է: Վազգեն Խաչիկյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել Սերժ Սարգսյանի Արտաշես Գեղամյանին տրված որակումը` «դատարկ դհոլ». «Ես նման բան չեմ հիշում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը