Լրահոս

07.03.2012 16:05


Պ. Օհանյան. «Նախագահն է նշանակում դատավորներին, այստեղից է դատավորների ամբողջ կախվածությունը»

Պ. Օհանյան. «Նախագահն է նշանակում դատավորներին, այստեղից է դատավորների ամբողջ կախվածությունը»

Սիվիլիթաս հիմնադրամը «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկումների շարքի շրջանակներում այսօր հյուրընկալել էր նախկին դատավոր Պարգև Օհանյանին։

 «Վճռաբեկը դատարանը պետք է ամենահամարձակն ու ակտիվը լինի: Ու պետք է չլինի այնպիսի բան, որ որևէ գործ չընդունի: Իսկ այսօր այն կամ չի ընդունում հայցեր, կամ էլ ըդունելուց հետո մերժում է առանց պատճառի»,- ասել է բանախոսը՝ անդրադառնալով դատական համակարգի ներկայիս վիճակին։

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ փաստաբանները Հայաստանում հաճախ վախենում են դատարարններից և չեն վերցնում ցանկացած գործ, Պարգև Օհանյանը նշեց. «Հարցը վախենալը չի: Մարդիկ հեռանկար չեն տեսնում: Գալիս է մի պահ որ զգում են անիմաստ է այդ գործի մեջ մտնելը և պայքարելը, քանի որ դատարանները անկախ չեն ՀՀ-ում»։

Նախկին դատավորն անդրադարձավ նաև իշխանություններից դատարանների մեծ կախվածության հարցին։ «Մեր պետության կառավարման ձևը կիսանախագահական է: Այսինքն՝ նախագահն է նշանակում դատավորներին: Եվ հենց այստեղից է ամբողջ կախվածությունը»,-ասել է Պ. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը