Լրահոս

07.03.2012 15:17


Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Նախիջևանում

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Նախիջևանում

Մարտի 7–ին նախատեսված է երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նախիջևանում։ Ալի Ակբար Սալեհին, Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը հանդիպման ընթացքում կքննարկեն խնդիրներ՝ կապված երեք երկրների շահերի հետ։ Դրանց թվում կլինի նաև տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման խնդիրը և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Նախարարները պատրաստվում են քննարկել նաև տնտեսական աճին և կայուն զարգացմանը նպաստող համագործակցության խորացման ճանապարհները։ Բացի այդ, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը կխորացնեն համագործակցությունն ահաբեկչության, թմրանյութերի, զենքի և մարդկանց վաճառքի դեմ պայքարի ոլորտներում։

Այս խորագրի վերջին նյութերը