Լրահոս

07.03.2012 14:27


Ստեփան Գրիգորյան. «Վլադիմիր Պուտինն ավելի լավ է հասկանում ղարաբաղյան խնդիրը»

Ստեփան Գրիգորյան. «Վլադիմիր Պուտինն ավելի լավ է հասկանում ղարաբաղյան խնդիրը»

Այսօր «Սլաք» մամուլի ակումբում անդրադառնալով ՌԴ–ի ընտրություններից բխող՝ ղարաբաղյան հիմնահարցի հնարավոր զարգացումներին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է.

–Ղարաբաղյան հիմնահարցում Վլադիմիր Պուտինն ակնհայտ տարբերվում է Դմիտրի Մեդվեդևից։ Վլադիմիր Պուտինն ավելի լավ է հասկանում ղարաբաղյան խնդիրը։ Ինքն իրատես է և հասկանում է, որ ղարաբաղյան խնդիրն արագ լուծել անհնար է։ ԼՂ–ի հակամարտության հարցում «ստատուս–քվո»–ն կպահպանվի, քանի որ Վ. Պուտինն ավելի իրատեսական մոտեցում ունի Ղարաբաղի հարցում։

Միաժամանակ Ստեփան Գրիգորյանն ասել է, որ ամեն ինչ փոփոխական է, և եթե մի օր Ադրբեջանը որոշ զիջումների գնա, ապա Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի հիմնահարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը