Չեմպիոնների Լիգա. « Արսենալի» հրաշքը մինչև վերջ չիրականացավ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում ուժերը չափում էին Լոնդոնի «Արսենալը», և իտալական «Միլանը»:Այս թիմերի առաջին խաղից հետո, որն ավարտվել էր 4-0 միլանցիների հաղթանակով, բոլորը մտածում էին, որ պատասխան խաղում ինտրիգ չկա: Սակայն երբ հանդիպման առաջին խաղակեսում Թոմաշ Ռոսիցկու, Լորան Կոնսելնիի և Ռոբին Վան Պերսիի խփած գոլերից հետո, այս խաղի լարվածությունը հասավ իր գագաթնակետին: Այդ ժամանակ կարելի է ասել հոգեբանական առավելությունը անցել էր Լոնդոնը ներլկայացնող թիմի կողմը: Եվ ահա երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արսենալի» առաջատար Ռոբին Վան Պերսին կարող էր հերոսանալ, սակայն վրիպեց այն ժամանակ, երբ թվում էր գոլն անխուսափելի է: Այս վրիպումից հետո, «Արսենալի » ֆուտբոլիստները այլևս այդպիսի պահ չունեցան: Իսկ ահա «Միլանի», կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն կարող էր խաղակեսի միջնամասում վերջնականապես վճռել դիմակայության ելքը, սակայն Նոչերինոն վրիպեց էլ ավելի հարմար դիրքից, քան Վան Պերսին: Ճիշտ է հանդիպման վերջնամասնում « Արսենալը» չկարողացավ այնպիսի գոլային պահ ստեղծել, ինչպեսին Վան Պերսիի պահն էր, սակայն այնուամենայնիվ լարվածություն կար, քանի որ ամեն մի պատահականություն լրջորեն կարող էր անդրադառնալ դիմակայության արդյունքի վրա: Եվ այսպես այս խաղում «Արսենալը» հաղթեց 3-0 հաշվով, սակայն ընդհանուր դիմակայությունում Իտալիայի չեմպիոնները հաղթեցին 4-3 հաշվով: Այժմ «Միլանը» սպասում է քառորդ եզրափակիչ փուլում իր մրցակցին:

«Արսենալ»-«Միլան»-3-0(3-4)
Ըստ http://xsport.am-ի