Լրահոս

07.03.2012 00:05


Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը

Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Պապոյանը, ով մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Գ. Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի  պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար եւ հափշտակել:

Գ. Պապոյանին որպես մեղադրյալ  ներգրավելու մասին որոշում կայացվել էր  2012թ. փետրվարի 6-ին, եւ նրա նկատմամբ փետրվարի 7-ից հայտարարվել էր հետախուզում:

Քննչական ծառայության եւ ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2012թ. մարտի 5-ին Գ. Պապոյանը հայտնաբերվել է եւ ներկայացվել նախաքննական մարմին:

Մարտի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը