Լրահոս

06.03.2012 17:09


Դամասկոսում իր գործունեությունն է դադարեցնում Ֆրանսիայի դեսպանատունը

Դամասկոսում իր գործունեությունն է դադարեցնում Ֆրանսիայի դեսպանատունը

Ինչպես հաղորդում է «РИА-Новости»–ն, այսօր՝ մարտի 6–ին, Դամասկոսում իր գործունեությունն է դադարեցնում Ֆրանսիայի դեսպանատունը, մինչդեռ օրեր առաջ «ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում էր, որ Ֆրանսիան հետ չի կանչելու Սիրիայի իր դեսպանին՝ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի։

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բեռնար Վալերոն, Ֆրանսիան դեռ չի որոշել, թե ում է փոխանցելու իր շահերը ներկայացնելու լիազորությունները Սիրիայում։

«Էրիկ Շեվալյեն (դեսպանը) լքում է Դամասկոսն այսօր, դեսպանատունը փակվում է այսօր։ Ինչ վերաբերում է գործընկերներին, ում մենք կարող ենք վստահել մեր շահերը ներկայացնելու լիազորությունները, ապա այդ հարցը քննարկվում է»,–ասել է Բ. Վալերոն Փարիսում ասուլիսին։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին, երբ փակվեց դեսպանատունը Լիբանանում, ֆրանսիական շահերը ներկայացնում էր ՌԴ դեսպանատունը։

Այս խորագրի վերջին նյութերը