Վարչապետը գնում է Գյումրի տոմս բաժանելու ու ծնունդի մասնակցելու
«7օր»–ը տեղեկացրել է, որ այսօր՝ 19:00-ին, գյումրեցի հանարպետականների հետ հանդիպելու նպատակով Գյումրի է այցելելու վարչապետ ՏիգրանՍարգսյանը և որ հանրապետական գյուղապետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, «7օր»–ին փոխանցել է՝ իրենց հրահանգվել է անպայման ներկայանալ վարչապետի հետ հանդիպմանը.
–Մենք էլ բանուգործներս թողած՝ ստիպված պետք է նստենք ու վարչապետի կուսակցական քարոզները լսենք,-մասնավորապես դժգոհել է գյուղապետը:
Իսկ «Aravot.am» ՀՀԿ-ական աղբյուրները տեղեկացրել են, որ մինչ պաշտոնական հանդիպումը, կառավարության ղեկավարը քաղաքական վերնախավի՝ մի քանի նախարարների ու պատգամավորների հետ, մասնակցելու է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ԱրմանՍահակյանի ծննդյան 34-ամյակին, որը նշելու են Գյումրիում՝ ՎարդանՂուկասյանինպատկանող «Օազիս» ռեստորանում: Արման Սահակյանը թեև կուսակցական չէ, սակայն ՀՀԿ-ի աջակցությամբ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Գյումրիում՝ թիվ 34 ընտրատարածքում՝ այսպիսով դուրս գալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՄարտունԳրիգորյանի դեմ:
«Aravot.am»-ը այս տեղեկությունները փորձել է ճշտել նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար ԱննաԹադևոսյանից: Վերջինս ասել է, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը երեկ իր ծնունդը նշել է Երևանում, այսօր կնշի Գյումրիում՝ «Օազիսում»: Հարցին, թե վարչապետն այսօր հրավիրվա՞ծ է, մամլո քարտուղարը պատասխանել է՝ «Դե, իհարկե»:
«Իդեպ, ԱրմանՍահակյանիքարոզարշավըԳյումրուբուհերումսկսելէրանելնրաընկերը՝ԿրթությանուգիտությաննախարարԱրմենԱշոտյանը: Անձամբառիթենքունեցելտեսնելու, թեինչպեսնախարարըդեռ 3 ամիսառաջԵրևանիՏնտեսագիտականհամալսարանիԳյումրումասնաճյուղիուսանողներինծանոթացնումէրգործարարիհետ՝նրաարժանիքներըգովերգելով»,–գրել է «Aravot.am»–ը:
Վարչապետը գնում է Գյումրի տոմս բաժանելու ու ծնունդի մասնակցելու
«7օր»–ը տեղեկացրել է, որ այսօր՝ 19:00-ին, գյումրեցի հանարպետականների հետ հանդիպելու նպատակով Գյումրի է այցելելու վարչապետ Տիգրան Սարգսյանը և որ հանրապետական գյուղապետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, «7օր»–ին փոխանցել է՝ իրենց հրահանգվել է անպայման ներկայանալ վարչապետի հետ հանդիպմանը.
–Մենք էլ բանուգործներս թողած՝ ստիպված պետք է նստենք ու վարչապետի կուսակցական քարոզները լսենք,-մասնավորապես դժգոհել է գյուղապետը:
Իսկ «Aravot.am» ՀՀԿ-ական աղբյուրները տեղեկացրել են, որ մինչ պաշտոնական հանդիպումը, կառավարության ղեկավարը քաղաքական վերնախավի՝ մի քանի նախարարների ու պատգամավորների հետ, մասնակցելու է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Արման Սահակյանի ծննդյան 34-ամյակին, որը նշելու են Գյումրիում՝ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանում: Արման Սահակյանը թեև կուսակցական չէ, սակայն ՀՀԿ-ի աջակցությամբ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Գյումրիում՝ թիվ 34 ընտրատարածքում՝ այսպիսով դուրս գալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դեմ:
«Aravot.am»-ը այս տեղեկությունները փորձել է ճշտել նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանից: Վերջինս ասել է, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը երեկ իր ծնունդը նշել է Երևանում, այսօր կնշի Գյումրիում՝ «Օազիսում»: Հարցին, թե վարչապետն այսօր հրավիրվա՞ծ է, մամլո քարտուղարը պատասխանել է՝ «Դե, իհարկե»:
«Ի դեպ, Արման Սահակյանի քարոզարշավը Գյումրու բուհերում սկսել էր անել նրա ընկերը՝ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անձամբ առիթ ենք ունեցել տեսնելու, թե ինչպես նախարարը դեռ 3 ամիս առաջ Երևանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնում էր գործարարի հետ՝ նրա արժանիքները գովերգելով»,–գրել է «Aravot.am»–ը:
7or.am