Լրահոս

06.03.2012 15:32


Կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը

Կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը: Փախուստի փորձը կանխվել է:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում:

Այս խորագրի վերջին նյութերը