Լրահոս

06.03.2012 14:46


Հանցավոր է ճանաչվել ավազակություն կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու համար

Հանցավոր է ճանաչվել ավազակություն կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու համար

Դատարանն ապացուցված է համարել ավազակություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն` Հրազդան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիս ամսին նախնական համաձայնության է  եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի եւ Հ. Թորոսյանի հետ` ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Է. Գրիգորյանից  ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ:

Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ եւ մուրճ:  Մշակված ծրագրի  համաձայն` առավոտյան 08:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ դարանակալել են եւ սպասել  Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան` անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը եւ ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում  գործել Է. Գրիգորյանի եւ նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները` մեքենայի հետեւի նստատեղի վրայից վերցրել են կոշիկի տուփերում առկա առանձնապես խոշոր չափերի` 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:

Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը եւ Կ. Թոռչյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել` նրանց գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառաբանությամբ: Հանցագործությունը կատարելուց հետո հիշյալ անձինք թաքնվել են, իսկ Թոռչյանը մեկնել է Հանրապետությունից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հետագայում պարզվել է, որ ՌԴ-ում գտնվող Կ. Թոռչյանը մահացել  է:

2009թ. հունիսի 17-ին քրեական գործից Վ. Հովհաննիսյանի եւ Հ. Թորոսյանի վերաբերյալ մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ եւ կայացվել է դատավճիռ:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ն. Կիրակոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել Բրոունինգ տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձռքի պայուսակում` նրա անձնական խուզարկության ժամանակ:   

Կատարած հանցանքերի համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: 

Կոտայքի մարզի  ընդհաուր իրավասության դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով:

 

Այս խորագրի վերջին նյութերը