Լրահոս

06.03.2012 14:17


Վարդան Այվազյանն. «Ես որևէ մեկին թույլ չեմ տա, որ ասի, թե ես աշխատող չեմ»

Վարդան Այվազյանն. «Ես որևէ մեկին թույլ չեմ  տա, որ ասի, թե ես աշխատող չեմ»

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավորների, մասնավորապես իր, գործարար լինելուն և պատգամավորական աշխատանքի արդյունավետությանը, նշել է, որ օրենքը պատգամավորներին միայն այն դեպքում չի թույլ տալիս մեկ այլ զբաղմունք ունենալ (այդ թվում՝ բիզնես), եթե դա խանգարում է իրենց աշխատանքին։ Վ. Այվազյանը նաև հավելել է.

–Ես որևէ մեկին թույլ չեմ  տա, որ ասի, թե ես աշխատող չեմ։ Իսկ ինձ ի՞նչ կհամարեն՝ գործարա՞ր, թե՞ ինչ, դա կարևոր չէ։

Ասուլիսին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Վ. Այվազյանի խոսքերը, նշել է.

–Այո, այդ պատգամավորներն աշխատում են, ուղղակի նրանց աշխատանքի արդյունքն են դառնում այնպիսի օրենքներ, որոնք խոչընդոտում են մեծ և միջին բիզնեսի զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը