Փաստաբանները կոչ են անում Մաշտոցի պուրակում ապամոնտաժել արդեն իսկ կառուցված շինությունները
Բավականին տևական ժամանակ է, ինչ հանրային բուռն քննարկումների առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Եզնիկ Կողբացի փողոցի միջակայքում գտնվող կանաչապատ տարածքի կառուցապատման խնդիրը:
2011 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող տաղավարներից: Ինչպես հայտնի է դարձել մամուլից, նշված տաղավարների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցվել են և նրանց են պատկանում սեփականության իրավունքով, իսկ մյուս մասն էլ քաղաքացիներին են տրվել վարձակալական հիմունքներով:
Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում, ընդհուպ մինչև նստացույց, Մաշտոցի պուրակում գտնվող կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով, իրենց պահանջը հիմնավորելով այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք իրավական նորմերի և շինարարական նորմերի ու կանոնների (ՍՆիՊ) խախտումներով:
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի և ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի պնդմամբ տաղավարները պուրակում տեղադրվում են ժամանակավորապես` մինչև տաղավարների վարձակալության իրավունքի ժամկետն ավարտվելը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Աբովյան փողոցից տաղավարների տեղափոխումը Մաշտոց-Կողբացի պուրակ իրականացվել է տաղավարների սեփականատերերին և օգտագործման իրավունք ունեցող անձանց փոխհատուցելու նպատակով:
Մամուլով և լրատվության այլ միջոցներով շրջանառվող տեղեկությունների վերլուծությունից կարելի է արձանագրել հետևյալ իրավական նորմերի խախտումները`
1) ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետությանուհամայնքներիսեփականությանըպատկանողհողամասերըվարձակալությանկամկառուցապատմանիրավունքովտրամադրվումենհողերիօգտագործմանսխեմաներինուգլխավորհատակագծերինհամապատասխան` ժամանակավորօգտագործմանհամար:
Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում այլ վայրից տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ:
2) Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ համայնքներիվարչականսահմաններումգտնվողպետությանևհամայնքներիսեփականությանը պատկանողհողամասերըվարձակալությանկամկառուցապատմանիրավունքովենտրամադրումհամայնքներիղեկավարները:
ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Պետությանևհամայնքներիսեփականությանըպատկանողհողամասերըվարձակալությանկամկառուցապատմանիրավունքովտրամադրվումենմրցույթով:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցների հարևանությամբ գտնվող կանաչապատ տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել և Երևանի քաղաքապետի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, կամ էլ Երևան քաղաքի ավագանու կողմից խնդրո առարկա հանդիսացող տարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ համապատասխան ակտ չի կայացվել:
3) Խնդրո առարկա տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրումը և այդ կապակցությամբ կառուցապատում իրականացնելու մտադրությունը ենթադրում էր գոտիավորման նախագծում համապատասխան փոփոխությունների կատարում, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը, ինչը չի արվել:
4) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Համայնքիգլխավորհատակագծովևգոտիավորմաննախագծովսահմանվածպահանջներինհակասողճարտարապետահատակագծայինառաջադրանքիտրամադրումնարգելվումէ»: Երևանի քաղաքապետարանի կողմից տաղավարների տեղադրման թույլտվությունը տրամադրվել է վերը նշված ծրագրային փաստաթղթերի խախտումներով:
5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարությունը 30.03.1999 թվականին ընդունել է «Շրջակամիջավայրիվրաազդեցությանփորձաքննությանենթականախատեսվողգործունեություններիսահմանայինչափերիմասին» թիվ 193 որոշումը, որի 7-րդ կետի համաձայն` քաղաքաշինության ոլորտում 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսով սահմանային չափը գերազանցող մակերեսի կառուցապատման գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
Նշված օրենքի 12-րդ հոդվածով արգելվումէշրջակամիջավայրիվրաազդեցությանփորձաքննությանըենթականախատեսվողգործունեությանիրականացումառանցդրականփորձաքննականեզրակացության:
Ընդհանրապես, «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10.000 քառ. մետրը, սակայն համապատասխան նախագիծը նշված իրավանորմերին համապատասխան չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որից էլ հասարակությունը պետք է տեղեկանար այդտեղ իրականացվող կառուցապատվող աշխատանքների կազմի և ծավալի մասին, այդ թվում` այժմ տեղադրվող տաղավարների տեղակայման մասին (եթե իհարկե պայմանականորեն ընդունենք, որ կառուցապատման ծրագիրը ներառել է նման տաղավարների տեղադրում այս տարածում): Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում դրական փորձաքննական եզրակացությունը, պուրակում ձեռնարկվող կառուցապատման աշխատանքների իրականացումը պետք է արգելվեր:
ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշմամբ սահմանված է, որ ոչհիմնականշինություններըկենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպեսնաևայլնպատակներովօգտագործվողշինություններեն, որոնքտեղադրվումենհողիմակերեսին (հողիմակերեսիբարեկարգմանծածկույթիվրա), հողիմեջչունենհիմքեր, չենպահանջումթացշինարարականպրոցեսներևանհրաժեշտությանդեպքումկարողենանջատվելհողից` առանցէականվնասհասցնելուհողիծածկույթին, այդշինությանը կամ դրա առանձին մասերին:
Խնդրո առարկա տարածքում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով` հաստ բետոնե հարթակների վրա, ինչի հետևանքով դրանք հանդիսանում են ոչ թե ոչ հիմնական, այլ հիմնական շինություններ:
6) Այգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները, որոնք ամրագրված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 28.20.1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ:
Տվյալ պարագայում երբևէ չի իրականացվել հասարակական իրազեկում Մաշտոցի այգում այնպիսի կառուցապատման ծրագրի իրականացման մասին, որը ներառում է Երևան քաղաքի այլ վայրից առևտրային ուղղվածության տաղավարների տեղափոխումը և տեղադրումը հիշյալ այգում:
7) Կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում տեղ են գտել քաղաքաշինական գործընթացների և նորմերի այլ խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003 թվականի«ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարման վերաբերյալ հասարակական իրազեկումը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրություննունիբարձրագույնիրավաբանականուժ, ևնրանորմերըգործումենանմիջականորեն:
Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգի հիմունքների կարևոր տարրերից է հանդիսանում շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը ապահովելու պետության պարտականությունը (ՀՀ Սահմանադրություն 10-րդ հոդված):
ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուրոքիրավունքունիապրելուիրառողջությանըևբարեկեցությանընպաստողշրջակամիջավայրում, պարտավորէանձամբևայլոցհետհամատեղպահպանելևբարելավելշրջակամիջավայրը:
Մենք` ներքոստորագրյալ փաստաբաններս գտնում ենք, որ Մաշտոցի պուրակը հանդիսանում է հանրային տարածք` կանաչապատ գոտի, որից իրավունք ունի օգտվելու յուրաքանչյուր ոք, և կոչ ենք անում դադարեցնել կառուցապատման աշխատանքները, ինչպես նաև` ապամոնտաժել արդեն իսկ կառուցված շինությունները:
Փաստաբանները կոչ են անում Մաշտոցի պուրակում ապամոնտաժել արդեն իսկ կառուցված շինությունները
Բավականին տևական ժամանակ է, ինչ հանրային բուռն քննարկումների առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Եզնիկ Կողբացի փողոցի միջակայքում գտնվող կանաչապատ տարածքի կառուցապատման խնդիրը:
2011 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող տաղավարներից: Ինչպես հայտնի է դարձել մամուլից, նշված տաղավարների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցվել են և նրանց են պատկանում սեփականության իրավունքով, իսկ մյուս մասն էլ քաղաքացիներին են տրվել վարձակալական հիմունքներով:
Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում, ընդհուպ մինչև նստացույց, Մաշտոցի պուրակում գտնվող կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով, իրենց պահանջը հիմնավորելով այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք իրավական նորմերի և շինարարական նորմերի ու կանոնների (ՍՆիՊ) խախտումներով:
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի և ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի պնդմամբ տաղավարները պուրակում տեղադրվում են ժամանակավորապես` մինչև տաղավարների վարձակալության իրավունքի ժամկետն ավարտվելը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Աբովյան փողոցից տաղավարների տեղափոխումը Մաշտոց-Կողբացի պուրակ իրականացվել է տաղավարների սեփականատերերին և օգտագործման իրավունք ունեցող անձանց փոխհատուցելու նպատակով:
Մամուլով և լրատվության այլ միջոցներով շրջանառվող տեղեկությունների վերլուծությունից կարելի է արձանագրել հետևյալ իրավական նորմերի խախտումները`
1) ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:
Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում այլ վայրից տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ:
2) Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները:
ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցների հարևանությամբ գտնվող կանաչապատ տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել և Երևանի քաղաքապետի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, կամ էլ Երևան քաղաքի ավագանու կողմից խնդրո առարկա հանդիսացող տարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ համապատասխան ակտ չի կայացվել:
3) Խնդրո առարկա տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրումը և այդ կապակցությամբ կառուցապատում իրականացնելու մտադրությունը ենթադրում էր գոտիավորման նախագծում համապատասխան փոփոխությունների կատարում, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը, ինչը չի արվել:
4) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է»: Երևանի քաղաքապետարանի կողմից տաղավարների տեղադրման թույլտվությունը տրամադրվել է վերը նշված ծրագրային փաստաթղթերի խախտումներով:
5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարությունը 30.03.1999 թվականին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշումը, որի 7-րդ կետի համաձայն` քաղաքաշինության ոլորտում 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսով սահմանային չափը գերազանցող մակերեսի կառուցապատման գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
Նշված օրենքի 12-րդ հոդվածով արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:
Ընդհանրապես, «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10.000 քառ. մետրը, սակայն համապատասխան նախագիծը նշված իրավանորմերին համապատասխան չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որից էլ հասարակությունը պետք է տեղեկանար այդտեղ իրականացվող կառուցապատվող աշխատանքների կազմի և ծավալի մասին, այդ թվում` այժմ տեղադրվող տաղավարների տեղակայման մասին (եթե իհարկե պայմանականորեն ընդունենք, որ կառուցապատման ծրագիրը ներառել է նման տաղավարների տեղադրում այս տարածում): Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում դրական փորձաքննական եզրակացությունը, պուրակում ձեռնարկվող կառուցապատման աշխատանքների իրականացումը պետք է արգելվեր:
ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշմամբ սահմանված է, որ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին:
Խնդրո առարկա տարածքում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով` հաստ բետոնե հարթակների վրա, ինչի հետևանքով դրանք հանդիսանում են ոչ թե ոչ հիմնական, այլ հիմնական շինություններ:
6) Այգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները, որոնք ամրագրված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 28.20.1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ:
Տվյալ պարագայում երբևէ չի իրականացվել հասարակական իրազեկում Մաշտոցի այգում այնպիսի կառուցապատման ծրագրի իրականացման մասին, որը ներառում է Երևան քաղաքի այլ վայրից առևտրային ուղղվածության տաղավարների տեղափոխումը և տեղադրումը հիշյալ այգում:
7) Կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում տեղ են գտել քաղաքաշինական գործընթացների և նորմերի այլ խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003 թվականի «ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարման վերաբերյալ հասարակական իրազեկումը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգի հիմունքների կարևոր տարրերից է հանդիսանում շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը ապահովելու պետության պարտականությունը (ՀՀ Սահմանադրություն 10-րդ հոդված):
ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Փաստաբաններ`