Լրահոս

05.03.2012 14:38


Վերանորոգվեց ջրամբարի փականը

Վերանորոգվեց ջրամբարի փականը

Անցած ուրբաթ` մարտի 2-ին, դադարեցվել էր Նորագյուղ և Կիլիկիա թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպես հաղորդեց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, «Ծիծեռնակաբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/, որտեղից ջուր է մատակարարվում նշված թաղամասերին, վթարվել էր ելքի խոշոր տրամագծով խողովակի փականը:

Տեղամասի մասնագետների ուժերով արագորեն իրականացվել է փականի վերանորոգումը, և նույն օրը երեկոյան վերականգնվել ջրամբարի գործունեությունը: Ըստ Արթուր Զակեոսյանի` աշխատանքների ճիշտ կազմակերպման շնորհիվ Նորագյուղ և Կիլիկիա թաղամասերի բնակիչների ջրամատակարարումն ընդհատվել է ոչ ավելի, քան 6 ժամով:

«Երևան Ջուր» Հաղորդակցության բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը