Պահանջում են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունըտարածել են հայտարարություն՝ պահանջելով անհապաղ ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցվող բոլոր շինությունները։
«Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ:
Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:
Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը:
Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:
Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնուրույն տեր կանգնում հանրային սեփականությանը և թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը:
Հանրային զբոսայգում պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ և հասնել մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը և կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը»:
Պահանջում են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը տարածել են հայտարարություն՝ պահանջելով անհապաղ ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցվող բոլոր շինությունները։