Լրահոս

05.03.2012 12:58


«Միանում ենք ձեր ազնիվ պայքարին»

Հարգելի բնապահպաններ,

Գրում եմ ձեզ Հոլանդիայի «Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպության անունից: 
Վերջին երեք շաբաթների ընթացքում մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ձեր բողոքի ակցիաներին Երևանում` ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի: Հիացած ենք ձեր քաջությամբ, կամքի ուժով և միասնականությամբ: Ձեր գործն անգին է և պետք է ոգեշնչի բոլոր հայերին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Մեր կարծիքով` յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել վաղվա Հայաստանի մասին ու հոգալ դրա համար: 
Մենք միանում ենք ձեր ազնիվ պայքարին առողջ Հայաստան կերտելու, նրա գեղեցիկ բնության, մշակույթի և պատմության պահպանման համար: 
Ցավոք, այսօրվա իշխանությունները նույն հիացմունքի խոսքերին չեն կարող արժանանալ, բայց պահն է հասել, որ բոլորս՝ ծեր թե մանուկ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, միանանք և ուս ուսի տված, միմյանց ձեռքն ամուր բռնած` միաձայնենք. «Մենք ենք մեր քաղաքի տերը»։
Սիրելի' բնապահպաններ, դուք մենակ չեք։  Եվ սփյուռքում գտնվելը երբեք մեզ չի խոչընդոտի սատարելու ձեզ:
ԵՎ, մեկ անգամ ևս.
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Հարգանքներով՝
Անի Բաբաջանյան
Հայ-ուսանողական «Գլաձոր» 
Կազմակերպության քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը