Լրահոս

05.03.2012 12:29


Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում: 

Այս խորագրի վերջին նյութերը