Լրահոս

05.03.2012 10:42


Ուժեղ ձյան պատճառով խախտված է երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում

Ուժեղ ձյան պատճառով խախտված է երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում

Ուժեղ և երկարատև ձյան, ինչպես նաև գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Դրա հետևանքով մարտի 4-ի ժամը 22:35–ին «Երևան» կայարանից մեկնած և մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորները ստիպված էին գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:

Մարտի 5-ի ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները գնված տոմսերից կարող են օգտվել  Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տևած մաքրման աշխատանքներին մասնակցում էէին հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նշենք նաև, որ նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում մոտակայքով անցնող ավտոճանապարհին:

Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան: 

Այս խորագրի վերջին նյութերը