Լրահոս

03.03.2012 12:53


Վարազները գրոհել են լեհական քաղաքը. ֆուտբոլասերներն անհանգստացած են

Վարազները գրոհել են լեհական քաղաքը. ֆուտբոլասերներն անհանգստացած են

Ուտելիք հայթայթելու նպատակով վարազները գրոհել են լեհական Գդանսկ քաղաքը։ Զբոսաշրջիկների սիրելի այս քաղաք վարազները «հյուրընկալվում են» ոչ մեծ խմբերով՝ ուշադրություն չդարձնելով մարդկանց։ Երբեմն նաև մասնավոր տարածքներ են ներխուժում։ Տեղի բնակիչները հետաքրքրությամբ են հետևում այս իրավիճակին, բայց քաղաքային իշխանությունները նրանց զգուշացրել են՝ արտաքինից «բարի» այդ կենդանիները շատ վտանգավոր են։

Թե ինչպես պայքարել վարազների գրոհի դեմ, դեռ չեն որոշել։ Ամենաշատը անհանգստացած են ֆուտբոլի տեղի երկրպագուները. վարազները սովորաբար սնունդ են հայթայթում հողի տակից՝ քթով և ժանիքներով փորելով այն։ Իսկ այս տարի Գդանսկում պետք է տեղի ունենան «Եվրո–2012»–ի հանդիպումները, և հնարավոր է, որ վարազները հանկարծ վնասեն ֆուտբոլի դաշտը։

Այս խորագրի վերջին նյութերը