Մարտի 3-ին լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը: Այս օրերի ընթացքում չնայած այգու պաշտպաններին հաջողվեց կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, այնուհանդերձ քաղաքապետարանի կողմից շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում չընդունվեց:
Քաղաքային իշխանություններին ուղղված մեր գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերակնագնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի: Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին, ժամը 3-ին Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու: Ֆորումի ընթացքում կքննարկվեն մեր երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը՝ հիմք ընդունելով մեր սահամանադրական իրավունքները: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Մեր մասնակցությամբ ապացուցենք, որ մենք ենք տերը հանրային սեփականություն հանդիսացող տարածքի և մեր սահմանադրական իրավունքների: Հիշենք, որ հանրային ուղղորդման և ծանր ճնշման պարագայում ապամոնտաժումն և իրավունքների վերականգնումը անխուսափելի է: Ուստի մարտի 3-ին, ժամը 3-ին բոլորս դեպի Մաշտոցի պուրակ:
ԷԿՈ-ֆորում Մաշտոցի պուրակում
Մարտի 3-ին լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը: Այս օրերի ընթացքում չնայած այգու պաշտպաններին հաջողվեց կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, այնուհանդերձ քաղաքապետարանի կողմից շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում չընդունվեց:
Քաղաքային իշխանություններին ուղղված մեր գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերակնագնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի: Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին, ժամը 3-ին Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն մեր երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը՝ հիմք ընդունելով մեր սահամանադրական իրավունքները: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Մեր մասնակցությամբ ապացուցենք, որ մենք ենք տերը հանրային սեփականություն հանդիսացող տարածքի և մեր սահմանադրական իրավունքների: Հիշենք, որ հանրային ուղղորդման և ծանր ճնշման պարագայում ապամոնտաժումն և իրավունքների վերականգնումը անխուսափելի է: Ուստի մարտի 3-ին, ժամը 3-ին բոլորս դեպի Մաշտոցի պուրակ:
Նախաձեռնող խումբ