Քաղաքագետ. «Ինչո՞ւ մեր քաղաքական շրջանակները չեն արձագանքում Ադրբեջանի սպառազինմանը»
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը իր մտահոգությունն է հայտնել, որ հայկական քաղաքական շրջանակները չեն արձագանքում Ադրբեջանի սպառազինման ակտիվ ընթացքին: «Հայաստանը պետք է շատ զգոն լինի: Ադրբեջանը ռազմական դաշինք է կնքել Իսրայելի հետ, իսկ դա ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպով վերաբերում է մեզ: Եվ կարևոր չէ, թե ում դեմ է ուղղվելու այդ զենքը՝ Իրանի թե ազգային փոքրամասնությունների: Մենք երաշխիք չունենք, որ վաղը այդ զենքը չի ուղղվի Հայաստանի դեմ»,-ասել է Ս. Շաքարյանցը՝ նշելով, որ նույնիսկ եթե Ադրբեջանը մտադիր է օգտագործել զենքը Իրանի դեմ, ապա դա նույնպես չի բխում մեր ազգային շահերից, ավելին` սպառնում է Հայաստանի պետական սահմաններին: