Այսօր դիմել ենք ԵԱՀԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանել՝ ինչո՞ւ են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարներ մշտապես նշանակվում ՌԴ քաղաքացիներ:
Մեր մտահոգության պատճառն այն է, որ հենց այդ տարիներին են իրականացվել միջազգային նորմերին չհամապատասխանող ընտրություններ, որոնց առնչությամբ «հաղթողները» շնորհակալություն են հայտնել ՌԴ ղեկավարներին /Հ.Գ./:
Ավելին, մեր կարծիքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բացարձակորեն չի կատարում իր առաքելությունը Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների կիրառման գործում և այդ մասին անհիմն գովասանքներից կամ անիմաստ միջոցառումներից այն կողմ չի անցնում:
Բացառություն չէ, կարծես, և այդ կառույցի նորանշանակ ղեկավարը, որը հայաստանյան նախընտրական ներկա անմխիթար պայմաններում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ իր ծանոթացման հանդիպումներում գովասանքներ է տեղում ընտրական ինչ–որ բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման մասին:
Հավանաբար պատահական չէ, որ հենց նման հանդիպումից հետո ՀՀ Վարչապետը սկսեց պետական ահռելի միջոցներ վատնել ՀՀԿ–ական քարոզչության համար...
Գուցե Գրասենյակն էլ արձագանքի մեր մտահոգությանը:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
լրատվություն
Հ.Գ.- “Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы никогда раньше не ощущали такого однозначного подхода”.
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասին