Լրահոս

02.03.2012 13:15


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասին

Այսօր դիմել  ենք ԵԱՀԿ  ղեկավարությանը՝ խնդրելով  պարզաբանել՝ ինչո՞ւ  են  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  ղեկավարներ  մշտապես նշանակվում  ՌԴ  քաղաքացիներ:

Մեր  մտահոգության  պատճառն  այն  է, որ  հենց  այդ  տարիներին  են  իրականացվել  միջազգային  նորմերին  չհամապատասխանող  ընտրություններ, որոնց  առնչությամբ  «հաղթողները»  շնորհակալություն  են  հայտնել  ՌԴ  ղեկավարներին /Հ.Գ./:

Ավելին, մեր  կարծիքով՝ ԵԱՀԿ  երևանյան գրասենյակը բացարձակորեն  չի  կատարում  իր  առաքելությունը  Հայաստանում  ԵԱՀԿ  սկզբունքների  կիրառման  գործում  և  այդ  մասին  անհիմն  գովասանքներից  կամ  անիմաստ  միջոցառումներից  այն կողմ  չի  անցնում:

Բացառություն  չէ,  կարծես,  և  այդ  կառույցի  նորանշանակ  ղեկավարը, որը  հայաստանյան  նախընտրական ներկա  անմխիթար   պայմաններում, ՀՀ պաշտոնատար  անձանց  հետ   իր  ծանոթացման  հանդիպումներում  գովասանքներ  է  տեղում  ընտրական ինչ–որ  բարեփոխումների  և  ժողովրդավարության  զարգացման  մասին:

Հավանաբար պատահական  չէ, որ  հենց  նման  հանդիպումից  հետո  ՀՀ Վարչապետը  սկսեց  պետական ահռելի  միջոցներ  վատնել  ՀՀԿ–ական  քարոզչության համար...

Գուցե  Գրասենյակն  էլ  արձագանքի  մեր  մտահոգությանը: 

    Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/                                             

լրատվություն

Հ.Գ.- “Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы никогда  раньше не ощущали такого  однозначного  подхода”.  

Այս խորագրի վերջին նյութերը