Լրահոս

02.03.2012 11:41


ՕԵԿ–ի ցուցակում գործարարներ չեն լինելու

ՕԵԿ–ի ցուցակում գործարարներ չեն լինելու

«7օր»–ի հարցին՝ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ի՞նչ կերպար ունեցող մարդիկ են ընգրկվելու, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է.

–Լավ վարքագծով, աշխատող, ինտելեկտուալ մարդիկ կլինեն ՕԵԿ–ի ցուցակում, ովքեր լծվելու են օրենսդրական գործունեության։ Հնարավորինս զերծ ենք մնալու բացարձակապես գործարար մարդկանցից։ Կուսակցությունում կան գործարարներ, բայց ամենևին պարտադիր չէ, որ գործարարները հայտնվեն օրենսդրական դաշտում։

Վաղը տեղի է ունենալու ՕԵԿ–ի համագումարը, սակայն Հեղինե Բիշարյանը պարտադիր չի համարում, որ համագումարում պետք է ցուցակ կարդան։ Այն կներկայացվի Ընտրական օրենսգրքով տրված ժամանակաշրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը