Լրահոս

02.03.2012 11:37


ՌԴ–ում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է

ՌԴ–ում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է

Մարտի 2–ը վերջին օրն է, երբ Ռուսաստանի նախագահի թեքնածուները կարող են խոսքով դիմել ընտրողներին, դուրս գալ եթեր, անցկացնել հանրահավաքներ և զանգվածային այլ գործողություններ։ Կեսգիշերին արդեն սկսվում է «լռության օրը», և այդ պահից արգելվում է ցանկացած քարոզ։

Քարոզարշավի վերջին օրը սովորաբար բոլոր թեքնածուներն օգտագործում են ընտրողներին վերջին հորդորներն ուղղելու համար։ Բացառություն չէ նաև այս ուրբաթը՝ այսօր հայտարարված է զանգվածային գործողությունների մի հսկայական շարք։

ՌԴ ԿԸՀ–ի ղեկավարը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավի փուլից։  «Բոլոր մասնակիցները ԶԼՄ–ներից օգտվելու հավասար հնարավորություն են ստացել,–ասել է Վլադիմիր Չուրովը,–մասնակիցներից ոչ մեկ չի բողոքել տրամադրված վճարովի և անվճար եթերաժամանակից»։ 

Այս խորագրի վերջին նյութերը