Լրահոս

01.03.2012 15:22


ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ,  որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված  է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով դիտորդական առաքելություն կիրականացնի Մոսկվայում:

  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը