Լրահոս

01.03.2012 13:59


Փաստացի ամուսինը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ

Փաստացի ամուսինը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ:  

Մասնավորապես` 2012թ. փետրվարի 28-ին Երեւան քաղաքի բնակչուհի Հերմինեն  հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով,  ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ  Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. 

Սեռական շահագործման ենթարկված կնոջ անունը փոխված է:

Այս խորագրի վերջին նյութերը