ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստում ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին խնդրել էր նիստը հետաձգել, քանի որ ինքը հիվանդ է և չի կարող ներկա գտնվել դատական նիստին: Կողմերի համաձայնությամբ՝ հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նրա հետ միասին մեղադրյալ են Ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյաներ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը:
Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց