Լրահոս

01.03.2012 10:41


Ալեք Ենիգոմշյան. «Մեզ հաջողվելու է մեր հայրենիքում հաստատել այն համակարգը, որին արժանի է մեր ժողովուրդը»

Ալեք Ենիգոմշյան. «Մեզ հաջողվելու է մեր հայրենիքում հաստատել այն համակարգը, որին արժանի է մեր ժողովուրդը»

Արդեն չորս տարի է անցել 2008թ. մարտի 1-ի սպանդից, և այդ ոճրագործության հեղինակներից, կատարողներից և ծրագրավորողներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս խայտառակ պայմաններում իշխանությունները և այս ռեժիմը ձևացնում է, որ կազմակերպում է այսպես ասած հերթական ըմտրությունները մինչ անցնող ավելի քան 17 տարիների այսպես ասած ընտրությունները իրականացվել են կեղծիքների և այլ կոպիտ խախտումների ուղեկցությամբ և բնականաբար տարբեր չի կարող լինել նաև հաջորդ տարվա նախագահական այսպես ասած ընտրությունները։ Ավելին հատկանշական է, որ Մարտի 1-ի տարելիցի օրերին ներկա իշխանությունները փորձում են անցկացնել այսպես կոչված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք, որի միակ նպատակն է օրինականացնել ապագա ռեպրեսիվ միջոցառումները։ Սակայն անցնող չորս տարիների ընթացքում մեր ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը ապացուցեց, որ այս ռեպրեսիվ միջոցառումները չեն կարող ազդել իր վճռականության վրա։ Այս օրերին մենք ականատես ենք լինում հենց այդ վճռականությանը։ Բնապահպանական շարժումը, լեզվի խայտառակ օրենքին ընդդիմացող շարժումը, բանակում տեղի ունեցող անընդունելի դեպքերի դեմ ըմբոստացող շարժումը, այս բոլորը ապացույցն են մեր ազգի և հատկապես մեր երիտասարդության վճռականությանը և այս իշխանությունների վախճանը իրականանալու է հենց նման քաղաքացիական շարժումների կիզակետի շուրջ կենտրոնանալով։ Հայ երիտասարդությունը գնալով ավելի է գիտակցում այն բանը որ այս բոլորի նպատակը մեկն է ապահովել քրեաօլիգարխիկ համակարգի ինչպես իրենք ասում են սեփականությունը ի հեճուկս իրականում այլոց սեփականության և հանրային սեփականության։ Ժողովուրդն ու ազգը, երիտասարդությունը վճռական են վերջ դնելու այս իրավիճակին և վստահաբար այս վճռականությամբ բոլորս հասնելու ենք մեր նպատակին և կարողանալու ենք, մեզ հաջողվելու է մեր հայրենիքում, մեր երկրում հաստատել այն համակարգը որին արժանի է մեր ժողովուրդը։               

Ալեք Ենիգոմշյան

Այս խորագրի վերջին նյութերը